|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Արմեն Աշոտյանի գործով դատավարություններն աստիճանաբար վերածվում են բաց դասախոսության, որտեղ քննարկվում է ամեն ինչ բացի Արմենին վերագրվող արարքից: Գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Ինչո՞ւ, որովհետև այդտեղ նյութ, քննարկման առարկա չկա ու չի էլ կարող լինել:
Ուշադրություն դարձրեք նաև մյուս քաղբանտարկյալների գործերին:
Նարեկ Մալյանի դատավարությունը կատակերգության ժանրում է, Մամիկոնի գործով դատավարությունը կոնկրետ սարսափ ժանրից է` մարդը ընտրություն հաղթելու և գործարքի չգնալու պատճառով 2.4 ամիս է` նստած է:
Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի արկածների նոր եթերաշրջանը դեռ նոր է սկսվում, սակայն անակնկալներն առջևում են:
Մի խոսքով, սրանք երկիրը վերածել են «քաղբանտարկյալների բաստիոնի», իսկ թե ուր ենք շարժվում` վաղուց պարզ էր»,- գրել է նա: