|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի և ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները մարտի 29-ի գիշերվա ժամը 2.50-ին օդանավակայանում ծառայություն իրականացնելիս դրսից վիճաբանության ձայներ լսելով՝ մոտեցել և տեսել են, որ երկու քաղաքացի սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցնում և փոխադարձ հարվածներ հասցնում միմյանց:
Ոստիկանությունից հայտնում են, որ նրանք խուլիգանություն կատարելու կասկածի հիման վրա ձերբակալվել և տարվել են գծային բաժին, որտեղ պարզվել է նրանց ինքնությունը:
Երևանի բնակիչ 39-ամյա և Արմավիրի բնակիչ 42-ամյա տղամարդիկ՝ երկուսն էլ տաքսու վարորդ, կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին:
Կատարվում է նախաքննություն: