|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ մինչև 2024 թվականի մայիսի 1-ը ներառյալ հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է ներկայացնեն 2023 թվականի հաշվետու հարկային տարվա ընթացքում ստացված հարկվող եկամուտների մասով եկամտային հարկի տարեկան հաշվարկ կամ հայտարարագիր՝ բացառապես էլեկտրոնային եղանակով։
Հայտարարագիր ներկայացնելու համար քաղաքացիները նախևառաջ պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերեն էլեկտրոնային ստորագրություն:
Անձի նույնականացումն իրականացվում է «Ես եմ» hարթակում երկու տարբերակով՝ բջջային հեռախոսի միջոցով կամ էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով։
Նշված տարբերակներից որևէ մեկով արդեն իսկ գործող կամ ակտիվ էլեկտրոնային նույնականացման և էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում լրացուցիչ որևէ գործողություն չի պահանջվում:
Գործարկվել է էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգը, որի միջոցով քաղաքացիները կարող են ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիրը։