|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վերին Լարսի անցակետում ա հայկական մոտ 700 բեռնատար սպասում է անցնելուն։ Այդ մասին լրատվամիջոցների հետ զրույցում ասել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:
Վերջին տվյալներով՝ Հայաստանից դուրս է եկել մոտ 300 բեռնատար, որոնց մի մասը գտնվում է Վրաստանի տարածքում, մյուս մասը մաքսազերծում է անցնում Վերին Լարսի անցակետում:
«Ռուսաստանից վերադառնում է մոտ 300-400 բեռնատար, նրանք սպասում են ճանապարհի բացմանը, որպեսզի վերադառնան ՀՀ», - մանրամասնել է նա։
Վահան Հակոբյանի փոխանցմամբ՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացած առատ ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակ է բեռնատարների համար: Ճանապարհը շարունակում է բաց մնալ մարդատար մեքենաների համար։