|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Եվրախորհրդարանն այսօր ընդունած բանաձեւով պահանջել է ադրբեջանական զորքերը դուրս բերել Հայաստանի տարածքից։
Փաստաթղթում նշվում է, որ Եվրախորհրդարանը «հաստատում է իր դատապարտումը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք ադրբեջանական ռազմական ներխուժման և դրա որոշ մասերի շարունակվող օկուպացման վերաբերյալ և վերահաստատում է ադրբեջանական զորքերի դուրսբերման իր պահանջը Հայաստանի ողջ ինքնիշխան տարածքից»։
Բանաձևը նաև «լուրջ մտահոգություն» է հայտնում Ադրբեջանի նախագահի և Ադրբեջանի այլ պաշտոնյաների բորբոքված հայտարարությունների առնչությամբ, որոնք սպառնում են Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, այդ թվում՝ «Ադրբեջանը Նախիջևանի էքսկլավին կապող արտատարածքային միջանցքի պահանջը»։
Եվրախորհրդարանը նախազգուշացնում է Ադրբեջանին «Հայաստանի դեմ ցանկացած հնարավոր ռազմական արկածախնդրությունից» և ընդգծում է, որ «Նախիջևանի էքսկլավի հետ Ադրբեջանի կապի հետ կապված խնդիրները պետք է լուծվեն Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար հարգանքով»։
Հիշեցնենք, որ այսօր Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել, որով առաջարկում է դիտարկել Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցության հնարավորությունը։
Բանաձեւի ընդունմանը կողմ է քվեարկել Եվրախորհրդարանի 504, դեմ՝ 4, ձեռնպահ՝ 32 պատգամավոր։