|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱՄՆ-ն 2025 թվականին մտադիր է 52 մլն դոլար տրամադրել Հայաստանի ժողովրդավարությունն ու տնտեսությունը ամրապնդելու համար: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին այսօր հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչը։
«Հայաստանի մասով բյուջեն 52 միլիոն դոլար է ենթադրում»,- ասել է նա՝ պատասխանելով «Հայաստանում տնտեսության և ժողովրդավարության ամրապնդման» համար նախատեսվող ծախսերի գումարի մասին հարցին:
Հիշեցնենք` այս տարի հունվարին ԱՄՆ պետքարտուղարության՝ կոռուպցիայի դեմ գլոբալ պայքարի համակարգող Ռիչարդ Նեֆյուն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ ԱՄՆ վարչակազմը շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը ժողովրդավարության ամրապնդման, արդարադատության ոլորտում բարեփոխումների արդյունավետ իրականացման և կոռուպցիայի դեմ պայքարում: