|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ֆրանսիան, իր աֆրիկյան քաղաքականության ձախողումից հետո, փորձում է Լեռնային Ղարաբաղում խաղաղարարի կերպար ստեղծել, թեև Ռուսաստանն է խաղաղապահ գործունեություն իրականացնում այնտեղ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է РИА Новости-ն։
«Ռոսիա 1» հեռուստաալիքի «Կիրակնօրյա երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման ժամանակ Զախարովան ասել է, որ, իր կարծիքով, Հարավային Կովկասում Փարիզի ակտիվության աճը «մի տեսակ փոխհատուցում է Աֆրիկայում ֆրանսիական քաղաքականության ձախողման»։
Նրա տեսանկյունից՝ Կովկասում Ֆրանսիայի փորձերը ներառում են խաղաղապահ ջանքեր։
«Մենք հասկանում ենք, որ դա կապ չունի խաղաղության պահպանման հետ։ Մեր երկիրն իր վրա վերցրեց և կատարեց ողջ խաղաղապահ դերը՝ նույնիսկ ԼՂ կարգավորման համատեքստում՝ որպես միջնորդ։ Այժմ երբ ավարտվել է ամենադժվար փուլը, հուսով ենք, որ Ֆրանսիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, նորից չի սկսի կրակը փորփրել»,- ասել է Զախարովան։