|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մարտունու բնակիչները կրկին ակցիա են կազմակերպել։ Yerkir.am-ի տեղեկություններով՝ շրջանի բնակիչները փակել են Մարտունի-Վարդենիս միջպետական մայրուղու Զոլաքար գյուղի հատվածը։ Նրանք ակնակալում են մարզպետի արձագանքը։
Ընդվզման պատճառը, ինչպես իրենք են նշում՝ գյուղական արտադրանքի իրացման շուկայի բացակայությունն է: Ըստ ակցիայի մասնակիցների՝ իրենց գյուղական արտադրանքը փչանում է, չկա իրացման շուկա, իսկ իշխանությունները և պատկան պետական մարմինները մատը մատին չեն տալիս խնդիրը լուծելու համար:
Հիշեցնենք՝ մամուլում տեղեկություններ են տարածվել, որ մարտի 6-ից Վերին Լարսի անցակետը փակվելու է հայկական գյուղմթերքների առջև, որի մասին ահազանգում են բազմաթիվ արտահանողներ, սակայն դեռևս պետական մարմիններից այս մասին որևէ հաստատում կամ հերքում չկա։