|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ վայր է դնում պատգամավորական մանդատն ու տեղափոխվում գործադիր իշխանություն՝ ստանձնելով էկոնոմիկայի նախարարի պաշտոնը։
ՔՊ ցուցակի հաջորդ համարը Դավիթ Կարապետյանն է: 2018-ից այս կողմ զբաղեցրել է մի շարք պաշտոններ։ 2018-ի հոկտեմբերից 2022-ի հունվարը ընկած ժամանակահատվածում զբաղեցրել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը։ 2022-2023 թթ-ին ՀՀ Պետական վերահսկողական ծառայությունում իրավախորհրդատու է եղել, իսկ 2023-ի հուլիսին նշանակվել էր Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ:
Մանդատը վերցնելու մասին «Ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ Կարապետյանը պատասխանել է, որ դեռ վաղ է այդ մասին խոսել, որոշում չունի: