|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ծանրորդ Գոռ Սահակյանը, որը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում, նվաճելով ոսկին, դարձել է Ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ նշելով․
«Համառ աշխատանքով ու իմ կարողություններին հավատալով նվաճեցի այն մեծագույն հպարտությունը, որ նաև իմ հաղթանակի պատվին Բուխարեստում ծածանվեց Հայոց Եռագույնը: Իսկ իմ հաղթանակների համար երախտապարտ եմ նաև բոլորիդ, որովհետև միշտ իմ թիկունքում զգացել եմ ձեր սերը, ձեզնից փոխանցված ուժը, ձեր հավատը իմ հաղթանակի հանդեպ, ձեր ոգևորությունը իմ հաղթանակի համար: Իմ հանդեպ ձեր բոլորի հավատը ոչ միայն ուժ է տալիս, այլև պարտավորեցնում է միշտ բարձր պահել մեր երկրի մարզական պատիվը:
Շնորհակալ եմ բոլորիցդ: Ցանկանում եմ, որ ամեն մեկդ իր ոլորտում հաջողություններ, հաղթանակներ ունենա»։