|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Հրապարակ» թերթը գրում է. Փետրվարի 23-ին կկայանա զրոներով պետհամարանիշների աճուրդը, որի նախնական գինը 20 մլն դրամ է։ Այս պահին գնման հայտ է ներկայացրել 138 մարդ՝ հայտնում են ՆԳ նախարարությունից։ Այսինքն՝ 138 հոգի պատրաստ է մեքենայի գոլդ համարի համար նվազագույնը 50 հազար դոլար վճարել:
Հիշեցնենք, որ հատուկ բացված կայքում քվեարկություն են անում, եւ ամենաշատ հավանություն ունեցող համարանիշները դրվում են աճուրդի։ ՆԳՆ-ից փոխանցեցին, որ աճուրդին մասնակցելու են այն քաղաքացիները, որոնք վճարել են կանխավճար` 1 մլն դրամ։ Աճուրդը տեւելու է 3 օր։
Ավելի վաղ ՆԳՆ-ն հայտարարել էր, որ աճուրդում հաղթած եւ համարանիշները ձեռք բերած անձի տվյալները գաղտնի են պահվելու, այսինքն՝ չի հայտարարվելու, թե ով է հաղթել աճուրդում։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում