|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր նշում ենք Արցախյան շարժման 36-ամյակը։ Համաժողովրդական շարժում, որը սկիզբ առավ համազգային գաղափարի շուրջ և դարձավ այդպիսին։
Այնուհետև ունեցանք առաջին Արցախյան պատերազմ,որում հայ մարդը դարձավ զինվոր,հայրենիքի պաշտպան և հայրենասիրությամբ տոգորված անկախ Հայրենիք՝ Հայաստան ու Արցախ կերտեց։Ինչ բաց թողեցինք մենք․արժանավույնս չգնահատեցինք մեր հերոսներին,զոհվածների ընտանիքներին և ամենակարևորը չստեղծեցինք ազգային գաղափարախոսություն։Ազգային գաղափարի շուրջ համախմբված ժողովրդին չտվեցինք ազգային գաղափարախոսություն,որի արդյունքում Հայրենիքը դարձավ <<ոչինչ>>։Որպես հետևանք կորցրեցինք Արցախը,վտանգված է Հայաստանը։
Այս օրը ցանկանում եմ նոր ազգային վերածնունդ և ամենակարևորը ազգային գաղափարախոսություն,որի շուրջ պետք է համախմբել աշխարհի ողջ հայությանը։
Արցախը հայկական է,Արցախը հայինն է․․․