|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Տեղահանված արցախցիներն այսօր բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի առջև։ Նրանցից մեծ մասն ընտանիքում ունի զոհեր, անհետ կորածներ։ Վշտի և կորուստի հետ միասին տեղահանված մեր հայրենակիցները բախվում են նաև սոցիալական խնդիրներին։ Շատերի նպաստներն են կտրել, պետությունը դրամական օգնությունն է դադարեցրել և այլն։
Մեզ հետ զրույցում տեղահանված արցախցին ասաց, որ Արցա վերադառնալու իրենց հույսը չեն կորցնում։
«Այստեղ հավաքված մարդիկ են, որոնցից շատերի տները, բառի բուն իմաստով, թանգարան է հիշեցրել, յուղը լցնեիր գետնին, կհավաքեիր։ Հիմա էստեղ գիտեն , թե մենք պալատկի տակ ենք ապրել, եկել ենք էստեղ բոմժ ենք ․ բոմժը հենց նման ձև մտածողն է»։
Մանրամասն՝ տեսանյութում։