|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Եթե չեք կարողանում պայքարել կոռուպցիայի դեմ, հրաժարվե՛ք ձեր զբաղեցրած պաշտոններից, թո՛ղ գա այնպիսի իշխանություն, որը կկարողանա պայքարել դրա դեմ»,-այսօր հրավիրված ճեպազրույցի ժամանակ հայտնեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը:
Նրա խոսքով՝ իշխանություններն առաջարկվող միասնական տոմսային համակարգի նոր նախագիծը ներկայացնելիս, նշել են, որ դա համակարգում կոռուպցիայի դեպքերից խուսափելու համար է:
«Ասում են՝ մենք չենք կարողանում հսկել վարորդներին: Քաղաքացիներ, դուք ավելի շատ վճարե՛ք, որ մենք կարողանանք նոր ավտոբուսներ գնել: Այս մոտեցումը ապաշնորհ է և անկարող»,-ասում է «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավարը:
Մանրամասն՝ տեսանյութում։