|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մյունխենում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նիկոլը հայտարարեց, որ «Նոյեմբերի 9-ի փաստաթղթում չկա կետ, որ Ռուսաստանը ՀՀ-ում պետք է որևէ բան վերահսկի, նման բան չկա գրած»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ-իրավաբան Ռոբերտ Մարգարյանը:
«Բայց ՀՀ վարչապետի կայքում հրապարակված Նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետում սևով սպիտակի վրա այլ բան է գրված.՝ «Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»:
Հիմա նիկոլը թող ինքը որոշի թե ո՞ր տարբերակն է այստեղ գործում.
Ա. Հիշողության կորուստ ունի ու չի հիշում թե ի՞նչի տակ է ստորագրել:
Բ. Շարունակում է մնալ նույն մուտիլովշիկը:
Գ. Պատրաստվում է ադրբեջանին ճանապարհ տրամադրել, որը չի համարում Հայաստանի ինքնիշխան տարածքը»: