|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-ն փետրվարի 8-ին ԲԴԽ անդամ ընտրեց փաստաբան Կարեն Թումանյանին։ ՔՊ-ն 69 կողմ ձայնով ընտրեց նրան որպես ԲԴԽ գիտնական անդամ։ Նա Վանաձորում փաստաբանական ծառայություններ է մատուցել թե՛ քաղաքացիաիրավական, թե՛ քրեաիրավական ոլորտում։
Դատական իշխանությանը մոտ կանգնած աղբյուրը նշեց, որ Թումանյանը Սնանկության դատարանի նախագահ Գագիկ Հովհաննիսյանի սանիկն է, եւ այս քավոր-սանիկությունից Վանաձորում շատերն են տուժել` Թումանյանը սնանկության գործերում ակտիվ դերակատարում է ունեցել: Մեզ հետ զրույցում Թումանյանը սկզբում սիրալիր ընդունեց շնորհավորանքները` ընտրվելու առիթով, սակայն լսելով հարցը՝ քավոր-սանիկության մասին, կտրուկ նետեց, թե մեկնաբանություն չի տալիս»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում