|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտարարել է, թե ի պատասխան փետրվարի 13-ի «հայկական սադրանքի», իրականացվել է «Հատուցում» գործողությունը։
Ծառայության մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ «հայկական կողմի յուրաքանչյուր սադրանք», որն ուղղված է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմանը, «այսուհետ կստանա ավելի լուրջ և վճռական միջոցներով պատասխան»։
«Տեղի ունեցածի պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- ասված է հաղորդագրությունում։
Երեկ Ադրբեջանը հայտարարել էր, թե «Հայաստանը Ներքին Հանդի դիրքերից կրակ է բացել ադրբեջանական զորքերի ուղղությամբ»։