|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Անձամբ ես կուզենայի, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն, արհեստածին Ադրբեջանի բնակչության մեծամասնությանը բառացիորեն հոտի պես տանելով «ընտրության», հավաքեր ոչ թէ 92, այլ 99,9 տոկոս։ Այս մասին գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Թշնամու ճամբարում տիրող էյֆորիան դրան ջախջախել ցանկացողի համար վատ նվեր չէ՝ պայմանով, որ լինի ջախջախելու իրական ցանկություն, այդ ցանկությանը հասնելու կամք, ճիշտ մեթոդաբանությամբ ծրագիր, հստակ ճանապարհային քարտեզ և դրա իրականացման գործնական քայլեր։
Իսկ այս ամենն արդեն վերաբերում է մեզ, քանզի թշնամին ուժեղ է, բայց ամենևին ոչ անպարտելի»,- գրել է նա։