|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Իջևան քաղաքի նստավայրում ընթացող ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց․ այն տեղի կունենա փետրվարի 28-ին, ժամը՝ 14։00։
«3 օրից կլինի մեկ տարի և 6 ամիս, ինչ Սուրեն Մանուկյանը անհիմն կալանավորված է։ Տվյալ պահին այլ որակում չեմ կարողանում տալ, քան՝ այն որ Սուրեն Մանուկյանն անազատության մեջ է իր քաղաքական հայացքների պատճառով»,-Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Սուրեն Մանուկյանի փաստաբան Սերգեյ Ոսկանյանը։
Հիշեցնենք` օգոստոսի 12-ին Սուրեն Մանուկյանին մեղադրանք էր առաջադրվել քրեական օրնսգրքի 191 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, այն է` անձի առևանգումը, որը կատարվել է խմբի կողմից:
Մանրամասն՝ տեսանյութում։