|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը բարձրացրեց՝ ինքնակամ կառույցների օրինականացման հարցը՝ նշելով․
«ՀՀ կառավարության 2022թ․ հունվարի 5-ի թիվ 13-Ն որոշմամբ կատարվել է փոփոխություն։ Ըստ այդմ, եթե մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ինքնակամ կառույցները չեն հաշվառվել, ապա դրանք այլևս օրինականացման ենթակա չեն։ Այս որոշումը պատշաճ հասանելի չի դարձվել քաղաքացիներին և մյուս կողմից էլ՝ սահմանված վերջնաժամկետը ողջամիտ չէ։ Ինքնին սա ոչ լիարժեք և խնդրահարույց է՝ իրականում առկա խնդրի լուծման տեսանկյունից։
Միայն Մարտունու տարածաշրջանում կան նմանատիպ 3000-ից ավել ինքնակամ շինություններ, որոնց մեծ մասը կառուցվել են տասնյակ տարիներ առաջ։ Մեր հայրենակիցները օբյեկտիվորեն սպասում են հետևյալ հարցերի պատասխաններին․
1․ Ի՞նչ է սպասվում այդ շինությունները փաստացի տնօրինող մեր հայրենակիցներին, որոնց մեծ մասը այդ շինություններով են կարողանում ապահովել իրենց նվազագույն կենսապայմանները։
2․ Այս խնդրի իրական և ողջամիտ լուծումն ապահովելու համարհնարավոր ի՞նչ տարբերակներ եք քննարկում»,-հետաքրքրվեց Արման Ղազարյանը։