|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային ռադիոյին տված վերջին հարցազրույցի շուրջ աղմուկը չի դադարում։ Ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանին անակնկալի է բերել Նիկոլ Փաշինյանի` իրենց եթերում արտահայտած հակահայ մտքերի ռեկորդը եւ դրանց` հարցազրուցավարի կողմից զրո հակադարձումը, եւ նա նախօրեին հայտարարություն տարածեց՝ անհաջող հարցազրույցի համար ներողություն խնդրելով իրենց ունկնդիրներից եւ գնահատական տալով ՔՊ-ի վարած քաղաքականությանը:
Ռադիոյի աշխատակազմից տեղեկացանք, որ Փաշինյանն ինքն է ցանկություն հայտնել հյուրընկալվել Ռադիոյին` հարցազրույց տալ, ավելին՝ տնօրինությունը հարցազրույց վարելու համար մի քանի պատրաստված լրագրողի անուն է տվել, սակայն Փաշինյանն ինքն է ընտրել «Անվտանգային միջավայր» հաղորդաշարը եւ դրա վարող Բարեղամ Ղուկասյանին:
Հավանաբար` նախապես ուսումնասիրել են նրա վերաբերմունքը եւ պատրաստվածության աստիճանը, որ իր վիճելի մտքերին չհակադրվեն եւ դրանց սնանկությունը եթերում չբացահայտեն: Ընդ որում` նախօրեին էին տեսագրել-ձայնագրել հարցազրույցը, սակայն այդ օրը հեռարձակում էին «ուղիղ եթեր» խորագրի ներքո»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում