|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Նիկոլ Անհողի Արտակ անունով եղբայրը, ենթադրաբար, եղբոր նման աղանդավոր է և ատում է Հայ Առաքելական Եկեղեցին և նրա առաջնորդին (մեր եկեղեցին և կաթողիկոսին չեմ տարանջատում)...։
Կապիտուլյանտի եղբայրն իր ֆեյսբուքյան էջի reels բաժնում կիսվել է «Նոր Հայաստան, նոր վեհափառ» տխրահռչակ, ֆաշիստական, աղանդավորական ու իշխանական շրջանակների կողմից հովանավորվող նախաձեռնության երկու տարվա վաղեմության տեսանյութով, որտեղ մի եկտոտանի «կենդանի» սպառնում է Վեհափառին...։
Դավաճան Նիկոլի ընտանիքի սույն անդամից այլ բան սպասել պետք էլ չէր...։
Հետաքրքիր է, թե դրա եղբայրը, երկու տարվա վաղեմության տեսանյութը կիսվելով, ի՞նչ է ակնարկում...։
Հիշեցնեմ, որ Նիկոլն արդեն վարչապետ եղած ժամանակ իր ֆեյսբուքյան էջում կիսվում էր հայտնի աղանդավորական մեկի գաղափարներով՝ կոչ անելով մարդկաց կարդալ դրա մտքերը, ինչպես նաև հենց ինքն էր հովանավորում մեր եկեղեցու և նրա առաջնորդի դեմ դուրս ելած խաժամուժին՝ տապալված գործողություններից հետո նրանցից շատերին նշանակելով պաշտոնների...։
Ի դեպ, ըստ Գյումրիում տարածվող լուրերի կաթողիկոսի դեմ ծավալված շարժումը ժամանակին կոորդինացվել է հայտնի համասեռամոլ, հակաեկեղեցական, աղոթքը ծաղրող «դդումի» կողմից, որի շրջապատի ներկայացուցիչներն էլ հարձակվում էին եկեղեցու և կաթողիկոսի վրա...»։