|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հայաստանի Հանրապետությունը լեգիտիմության ոչ մի խնդիր չունի՝ ընդ որում, թե՛ իրավական և թե՛ պատմական հարթություններում։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Եթե մեր տարածաշրջանում նման խնդիր ունեցող պետություն կա, ապա դա հենց արհեստածին Ադրբեջանն է, արհեստածին ամեն ինչով, սկսած անվանումից, վերջացրած՝ իրեն վերագրող մշակույթով և տարածքով։
Չի կարելի ադրբեջանացնել Հայաստանը, որովհետև դա դեռևս Արտաշես Ա-ի ժամանակներից բյուրեղացած հայկական պետականությունը կործանման տանելու ուղիղ ճանապարհն է՝ ճանապարհ դեպի դժոխք»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին խոսել են եւ Ադրբեջանի նախագահը, եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: