|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնում մեկնարկել է «Հայ ուսանողությունն Արցախի համար» հետազոտությունների մրցույթի ամփոփիչ միջոցառումը, որն իրականացվում է Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ համատեղ։
Ծրագրին հիմնական նպատակն է մեկտեղել հայ ուսանողության կարողությունը՝ քաղաքական, տնտեսական, իրավագիտական, մշակույթի և հետաքննողական լրագրության բնագավառներում։
Ըստ կազմակերպիչների՝ մրցույթի արդյունքում ստացվել են բազմաթիվ արժեքավոր հետազոտություններ, որոնք տրամադրվելու են հայանպաստ գործունեություն ծավալող ազդեցիկ հիմնարկների՝ արդյունավետ օգտագործման նպատակով։
Ծրագրին հետազոտություններ են ներկայացրել 12 ուսանող և 1 ուսանողական խմբակ՝ Հայաստանից, Արցախից, Լիբանանից, Իրանից և ԱՄՆ-ից ։
Միջոցառման ավարտին եղի ունեցավ պարգևատրումների արարողությունը։
Առաջին մրցանակ ՝ 1000 ԱՄՆ դոլար
Երկրորդ մրցանակ՝ 750 ԱՄՆ դոլար
Երրորդ մրցանակ՝ 500 ԱՄՆ դոլար