|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հունվարի 26-ին ՊՆ զորավարժարաններից մեկում անցկացվել է հիբրիդային ցուցադրական մարտավարական պարապմունք, որի նպատակն էր զինծառայողներին ծանոթացնել ժամանակակից պատերազմների ընթացքում իրականացվող ոչ համաչափ գործողությունների բնույթին, կատարելագործել զինանձնակազմի ռազմավարական և մարտավարական հմտությունները։ Հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Տարբեր զորատեսակների, այդ թվում նաև հատուկ նշանակության ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացված ցուցադրական պարապմունքի շրջանակում ներկայացվեցին հայրենական ռազմարդյունաբերության տեխնիկական նորագույն միջոցներն ու դրանց կիրառման կարգը:
Վարժանքի ավարտին Բանակի օրվա առթիվ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով գերատեսչական մեդալներով պարգևատրված մի շարք սպաների պարգևները հանձնեց պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը: