|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Հեռահաղորդակցային ՄՏՍ ընկերությունը (MOEX: MTSS) հայտարարել է իր դուստր ընկերության՝ «ՄՏՍ Հայաստան»-ի (Viva-MTS) բաժնետոմսերի 100%-ը վաճառելու գործարքի ավարտի մասին: Նոր սեփականատերը կիպրական «Ֆեդիլքո գրուպ լիմիթիդ» (Fedilco Group Limited) ընկերությունն է:
«Գործարքը ներառել է նաև «ՄոբիԴրամ» ՓԲԸ-ն՝ հայկական շուկայում ֆինանսական ծառայություններ մատուցող վճարային համակարգը՝ 100%-ով «ՄՏՍ Հայաստան»-ի դուստր ընկերությունը»,- ասվում է ընկերության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
ՄՏՍ-ի մամուլի ծառայությունից պարզաբանել են, որ ընկերությունը ստացել է բոլոր անհրաժեշտ կորպորատիվ հաստատումները և թույլտվությունները Հայաստանի կարգավորող մարմիններից։