|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Պարոն Փաշինյան, դուք առաջին անգամ հրապարակավ «խաղաղության օրակարգ» եզրույթն օգտագործել եք 2019-ի սկզբին՝ ԵԿՄ-ի արտահերթ համագումարի ժամանակ: Ասում էիք՝ կպարտադրենք խաղաղություն, եթե անհրաժեշտություն լինի: Ակներևաբար, խաղաղություն թշնամուն չկարողացաք պարտադրել եւ խաղաղության օրակարգը 2021-ից այլ իմաստ ստացավ։ 2022-ին բյուրեղացավ՝ զիջումներ, միայն թե կարողանամ Հայաստանի 29.800 քկմ-ը պահել՝ անկախ նրանից, որ ձեր նախընտրական ծրագիրը լրիվ ուրիշ բան էր: 2023-ին արդեն Արցախի նկատմամբ Ադրբեջանի գերիշխանությունն ընդունեցիք՝ չունենալով դրա իրավունքը, քանի որ ՀՀ գործող օրենքներն այդ իրավունքը ձեզ չեն տալիս և Արցախից չունեիք լիազորում»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանին այսպես հիշեցրեց իր խոստումները «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։