|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատ Գրիգորյանի փոխարեն դեկտեմբերի 7-ին Վայոց Ձորի մարզպետ նշանակվեց ԱԱԾ Վայոց Ձորի մարզային վարչության պետ Կոլյա Միքաելյանը (անձնագրով Միքաելյան է)։ Մարզպետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ նա իր ունեցած գույքի եւ եկամուտների հայտարարագիր է ներկայացրել։
Ըստ դրա՝ Վայոց Ձորի մարզպետը Վայքում ունի միանձնյա սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամաս, այդ հողամասի վրա կառուցված անհատական բնակելի տուն՝ Սարավան գյուղում, իր տնտեսական շինություններով։ 2021 թվականին նա գնել է «Հյունդայի» մակնիշի, իսկ 2022 թվականին` 2015 թ. արտադրության ռուսական «VAZ» մակնիշի մեքենաներ։ Կոլյա Միքաելյանի բանկային հաշիվներին, ըստ նրա ներկայացրած հայտարարագրի, առկա է 5 մլն դրամ, եւս 100 հազար դրամ նա ունի կանխիկ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում