|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Կոռուպցիան հո պոզով-պոչով կենդանի չի՞, սա է կոռուպցիան»,- հավանաբար, ժամանակին կասեր Նիկոլ Փաշինյանը, եթե իմանար, որ Թալինի համայնքապետարանը համայնքի ղեկավար, ՔՊ-ական Տավրոս Սափեյանի ընտանիքին պատկանող բենզալցակայանից է գնումներ կատարում։ Անթաքույց առերեւույթ կոռուպցիոն ռիսկեր պարունակող գնումը կատարվել է հունվարի 10-ին․ Թալինի համայնքապետարանը «Սափեյան եղբայրներ» ընկերությունից գնել է 1 մլն դրամի հեղուկ գազ։ Նշենք, որ այս ընկերության սեփականատերերը Տավրոս Սափեյանի հայրն ու հորեղբայրն են՝ Էդիկ եւ Ժորա Սափեյանները։
Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։