|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Չորեքշաբթի, 3 Յունուար 2024-ին, Նոր Տարուայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով, Հ.Յ.Դ. Արեւմտեան Ամերիկայի Կենտրոնական կոմիտէն ներկայացնող պատուիրակութիւնը գլխաւորութեամբ ատենապետ՝ Աւօ Քէշիշեանի այցելեց Արեւմտեան Ամերիկայի Առաջնորդարան: Հանդիպմանը ներկայ էին Տ. Թորգոմ Ս. Տօնոյեանը և Ազգ. վարչութեան ատենապետը եւ անդամները:
Տօնական օրերի փոխադարձ շնորհաւորանքներից բացի, հանդիպման ընթացքին արծարծուել են համահայկական հարցեր, ինչպիսին են Հայաստանի, արցախահայութեան եւ Սփիւռքի համայնքների կեանքը յուզող զանազան մտահոգութիւններ: