|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը, Վանի նահանգապետարանը և Վանի քաղաքապետարանը գեղեցիկ արհեստական լուսավորություն են ապահովել Աղթամար կղզու և Սուրբ Խաչ եկեղեցու համար։
Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
Աղբյուրի համաձայն՝ UNESCO-ի համաշխարհային ժառանգության ժամանակավոր ցանկում ընդգրկված՝ Վանի ամենանշանավոր պատմական հուշարձաններից Աղթամար կղզին, արհեստական լուսավորությամբ հագեցվելով, նորովի է ներկայացել հանրությանը։
Թուրքական աղբյուրը հիշեցնում է նաև, որ Վանի Գեւաշ (Ոստան) գավառում գտնվող Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում վերականգնման աշխատանքներն սկսել էին 2005 թ․։ 2007 թ․ եկեղեցին բացվել էր որպես «հուշարձան-թանգարան»։ Սույն հայկական եկեղեցում պատարագները թույլ են տրվում տարեկան մեկ անգամ միայն։
Թուրքական զանգվածային լրատվամիջոցներում հրապարակված լուսանկարներում նկատելի է, որ ի տարբերություն թուրքական դրոշի, չի լուսավորվի հայկական եկեղեցու գմբեթի խաչը․․․
https://www.dha.com.tr/gundem/akdamar-adasi-isiklandirildi-2365407
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net