|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է․
«Մինչև հայաստանյան իշխանությունները զբաղված են արցախյան իշխանություններին, մեր հասարակությանը շանտաժի ենթարկելով, թե` եթե Արցախն ու Արցախի պետական ինստիտուտները չլուծարեք` կռիվ կսկսի, Ադրբեջանի խորհրդարանը ինստիտուցիոնալ մակարդակով Հայաստանին տարածքային հերթական հայտն է ներկայացնում:
Ադրբեջանը քաղաքական, քարոզչական մակարդակում նոր դիրքավորում է սպահովում, որով հետագայում Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիան է փորձելու լեգիտիմացնել:
Հայաստանն իրենց «պատմական հայրենիք» հռչակելուն զուգահեռ փորձում են մի քանի հարյուր հազար ադրբեջանցիների «ոտքի տեղ» բացել»։