|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել 1,5 միլիարդ եվրոյի չափով վերջին` դեկտեմբերի տրանշը 2023 թվականի մակրոֆինանսական օգնության ծրագրի շրջանակներում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ԵՀ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Այսօր մենք փոխանցում ենք 1,5 միլիարդ եվրոյի չափով վերջին տրանշը 2023 թվականին Ուկրաինային տրամադրվող 18 միլիարդ եվրոյի մեր օգնության փաթեթից» ,- գրել է նա X սոցիալական հարթակի իր էջում:
Եվրահանձնաժողովի նախագահը հավելել է, որ հարկավոր է համաձայնության հասնել՝ Ուկրաինային տրամադրելու անհրաժեշտ աջակցությունը վերակառուցվելու և բարեփոխումներ իրականացնելու համար։
ԱՄՆ-ում և ԵՄ-ում դժվարություններ են առաջացել՝ կապված Ուկրաինային ֆինանսական օգնության տրամադրման հետ։ ԱՄՆ կոնգրեսն արգելափակել է 60 միլիարդ դոլարի ռազմական աջակցության փաթեթը, իսկ Հունգարիան արգելափակել է 50 միլիարդ եվրոյի ԵՄ ֆինանսական աջակցության տրամադրումը Կիևին։