|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Նոյեմբերի 29-ին Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներն ու փորձագետը, քաղաքացիների բողոքների հիման վրա, ուսումնասիրություն էին իրականացրել Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում։ Քաղաքացիները դժգոհում էին, որ առավոտյան ժամը 08։00-09։00-ի ընթացքում գնացքները մոտենում են 4-6 րոպե պարբերականությամբ և արդեն «Գործարանային» ու «Սասունցի Դավիթ» կայարաններում իրենք դժվարությամբ են կարողանում տեղ գտնել վագոններում, իսկ քաղաքացիների զգալի մասն էլ մնում է կայարաններում։ Այցելության մասին նախապես տեղեկացրել էինք մետրոյի տնօրինությանը, ինչը հնարավորություն էր տվել նրանց այդ օրը կարգավորել եղած խնդիրները։ Մեր այցելության ընթացքում գնացքներն աշխատում էին 2-3 րոպե պարբերականությամբ, սակայն այդ դեպքում էլ նկատվում էին դեպքեր, երբ քաղաքացիները մնում էին կայարաններում, քանի որ վագոններում բացարձակ տեղավորվելու հնարավորություն չկար։
«Մայր Հայաստան» դաշինք