|
Փոխարժեքներ
03 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու Հայկուհի Հարությունյանը վստահեցնում է` ինքն անկուսակցական ու ապաքաղաքական անձ է:
«Պահանջում եմ ինձ այլ կերպ բնութագրելու ու թիրախավորելու բոլոր տեսակի միտումները դադարեցնել»,- ԱԺ-ում հայտարարեց նա:
Դիմելով ՔՊ-ական Լուսինե Բադալյանին` ասաց, թե Բադալյանի քաղաքական հասունությունից չէր ուզի:
Հայկուհի Հարությունյանը չշրջանցեց նաև ՔՊ-ական Արսեն Թորոսյանին. «Պարո՛ն Թորոսյան, Դուք իմ հերոսը չեք, ցավում եմ, երբեք չեք էլ կարող դառնալ»:
Նա կոչ արեց Թորոսյանին պատասխանել, թե երբ ինքը նախարար էր, այդ ինչպե՞ս ստացվեց, որ իր կնոջ ղեկավարած կազմակերպությունը պայմանագրի արժեքը մեծացրեց` դարձնելով մինչև 350 միլիոնից ավելի: Հայկուհի Հարությունյանը շեշտեց` անկախ ՔՊ-ականների գնահատականներից` իր աշխատանքը գնահատվել է ու այդ աշխատանքը խեղաթյուրել հնարավոր չէ:
Հիշեցնենք` 2-րդ օրն է՝ ԱԺ-ն քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածության հարցը: ՔՊ-ականները սուր հարցեր տվեցին Հարությունյանին, ապա նաև սուր ելույթներ ունեցան:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Հայկուհի Հարությունյանին ՔՊ-ականները հրավիրել են դռնփակ հանդիպման և ճնշումներ գործադրել նրա վրա: Նա երեկ չհերքեց, որ հանդիպել է ՔՊ-ականներին, բայց ճնշուների մասին հարցը շրջանցեց: