|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ոչ մի շփում կամ առնչություն չունեմ ՔՊ-ականների հետ, նրանց տեսնում եմ նիստերի դահլիճում․ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
Ինչ վերաբերում է ընդդիմության ներկայիս օրակարգին, Քոչարյանը նշեց, որ խնդիրը իշխանության սխալներն ավելի ակնառու դարձնելն է․ «Մեր բնակչության մեծ մասը տեղեկացված չէ, ընդդիմության խնդիրն է ցույց տալ այդ ամենը։
Լևոն Քչարյանը խոսելով Քոչարյաններին պատկանող ունեցվածքի մասին շեշտեց, որ այն ինչ ունի օրինական է, չի թաքցնում, իշխանությունը ստուգել և ստուգում է․ «Ինչ ասես չի վերագրվել ինձ, մարդկանց մոտ տպավորությունները կտրված են իրականությունից»,-ասաց նա՝ նշելով, որ սա ապացույց է, թե ինչպես են տարիներ շարունակ մարդկանց մոլորության մեջ գցել։
Մանրամասները՝ տեսանյութում։