|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը, որի մուտքը Հայաստան 2022 թ․ հուլիսի 14-ին արգելվել է ՀՀ իշխանությունների կողմից, գրել է.
«Հարգելի ընկերներ, ես կրկին Հայաստան մուտքի իմ արգելքի տակ եմ։ Ազգային անվտանգության ծառայության կայացրած որոշման դեմ իմ ներկայացրած հայցի նախնական դատական նիստը տեղի է ունեցել նոյեմբերի 23-ին։
Դատավորը տարակուսեց, որ 16 ամիս անց Ազգային անվտանգության ծառայությունը դեռ չէր ներկայացրել իմ արգելքի պատճառները։
Դատական համակարգը հասկանում է, որ գործն ամբողջությամբ դատարկ է։ Դատավորը 10 օր ժամանակ է տվել Ազգային անվտանգության ծառայությանը՝ բացակայող փաստաթուղթը գործին ավելացնելու համար։
Հաջորդ նիստում, որը նշանակված է հունվարի 25-ին, կպարզվի, թե արդյոք ես իրավասու եմ, ինչպես ես եմ խնդրում, ֆիզիկապես մասնակցել դատական նիստին։ Շնորհակալություն բոլորիդ աջակցության համար»։