|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ռուսաստանի Դաշնության հաջորդ նախագահը պետք է լինի հենց այնպիսին, ինչպիսին Վլադիմիր Պուտինն է. նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով, փոխանցում է ТАСС-ը:
Նա հուսով է, որ Պուտինը կառաջադրվի նոր նախագահական ժամկետի համար: Նա վստահ է, որ առաջադրվելու դեպքում գործող նախագահը կհաղթի։
«Պուտինը դեռ չի հայտարարել իր թեկնածությունը առաջադրելու մտադրության մասին: Բայց ես անկեղծորեն ուզում եմ հավատալ, որ նա կանի դա: Չեմ կասկածում, որ նա կհաղթի ընտրություններում, չեմ կասկածում, որ նա կշարունակի մնալ մեր նախագահը: Հետո պարզ կլինի »,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը «ՄԳԻՄՕ 360» ուսանողական լրատվական ալիքին տված հարցազրույցում։