|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հ.Մ.Ը.Մ. Արևմտեան Ամերիկայի Բրբէնքի Սիփան Մասնաճիւղը շարունակաբար օգտակար է եղել արցախահայութեան թէ՛ նախկին տարիներին, թէ՛ 44-օրեայի ընթացքում եւ դրանից յետոյ եւ թէ վերջին շաբաթներին՝ բռնի տեղահանութիւնից յետոյ։
Այդ աջակցութեան գործնական քայլերից մէկն էր կազմակերպուած նուիրահաւաքը Արցախահայութեան օգտին:
Նոյեմբեր 6,2023-ին Սիփան Մասնաճիւղի Վարչութիւնը Մասնաճիւղիս անցեալ ունեցող մի շարք անդամներ եւ Սկաոտական բաժանմունքի խմբապետուհին եւ Միաւորի խմբապետը միասնաբար Հ.Մ.Ը.Մ.Բրբէնքի Սիփան Մասնաճիւղի անունից 50 հազար դոլար յանձնեցին ՀՕՄ-ի Արևմտեան Ամերիկայի Շրջանային վարչութեան գրասենեակ ուր ներկայ էին ՀՕՄ-ի Շրջանային վարչութեան անդամներ:
Բոլորս միասնաբար աշխատանքի լծուենք եւ յոյս ու հաւատք ներշնչենք մեր սիրելի Արցախի քոյրերին ու եղբայրներին:
ՀՄԸՄ Սիփան Մասնաճիւղի թղթակից
Աղբյուրը՝ Oragark.com-ի