|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայաստանում ողբերգություն է շարունակվում. Ադրբեջանը մեղավոր է Արցախի նախկին պաշտոնյաներին կամայականորեն կալանավորելու և Արցախի տարածքում հայկական ժառանգությունը ոչնչացնելու մեջ։
Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, որը այս հարցը քննարկել է Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հետ հանդիպմանը։
«Երեկ ես դա քննարկել եմ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հետ:
Մեր մտքերը զոհերի, նրանց ընտանիքների, 100,000 փախստականների և քաղբանտարկյալների հետ են։
Հաջորդ տարվա դեկտեմբերի 10-ին ՝ Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ, արցախահայության ներկայացուցիչներին կհանձնեմ Փարիզի պատվավոր քաղաքացիություն:
Փարիզը նաև կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ գերիներին»։