|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, 2024 թվականից զգալիորեն թանկանալու է մայրաքաղաքի կենտրոնում ավտոկայանատեղերի, այսպես կոչված՝ «կարմիր գծերի» վճարը: Ընդ որում, մեր աղբյուրի փոխանցմամբ, գործելու է գոտիականության սկզբունքը. պայմանականորեն ասված՝ ավելի «խիտ» կենտրոն և համեմատաբար «թեթև» կենտրոն:
Ըստ այդ գոտիականության էլ սահմանվելու է վճարի չափը, սակայն, միևնույնն է, այն անհամեմատ բարձր է լինելու գործող գնից: Մեր տեղեկություններով, այդպիսի որոշման պաշտոնական պատճառաբանությունն այն է լինելու, որ այսպիսով քաղաքապետարանը ձգտում է նպաստել մայրաքաղաքի կենտրոնի երթևեկության բեռնաթափմանը և կայանման սուր խնդրի լուծմանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում