|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, այստեղ գտնվող արցախցի երիտասարդները և ոչ միայն ՀՀ կառավարությունից պահանջում էին ապահովել իրենց հարազատների անվտանգ տեղափոխումը ՀՀ: Այս օրերին մոտ 700 քաղաքացի է բերման ենթարկվել բաժիններ, իսկ տասնայկ մեր քաղաքացիներ էլ հիմա գտնվում են կալանավայրում:
Այս մասին ԱԺ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
«Իսկ կարո՞ղ եք բերել գոնե մեկ օրինակ, երբ կալանավորվել է մերձիշխանական որևէ քարոզիչ, որը տարածել է ներազգային թշնամանք և ատելություն, չկա նման օրինակ, որովհետև ձեր արդարադատությունը ընտրովի է: Ձեր արդարադատությունը կախված է Նիկոլ Փաշինյանի լայվերից»,-ասաց նա: