|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը երկրում հավատարմագրված եվրոպական երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպմանը ի թիվս այլ հարցերի քննարկել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ու խաղաղության գործընթացի զարգացման հնարավոր հեռանկարները, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ըստ ԱԳՆ հաղորդագրության՝ հանդիպմանը Բայրամովը շեշտել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանը բազմիցս տարբեր հարթակներում բարձրացրել է «իր ինքնիշխան տարածքներում անօրինական հայկական զինված կազմավորումների առկայության հարցը» (խմբ․)։ Այս համատեքստում, Ադրբեջանի ԱԳ նախարարն ընդգծել է Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-20-ին իրականացված «օրինական հակաահաբեկչական միջոցառումների կարևորությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության համար» (խմբ․)։
«ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ այսօր տարածաշրջանում ստեղծվել է խաղաղության եզակի պատմական հնարավորություն», - ասված է հաղորդագրության մեջ։