|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Արցախի հերոս, ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում որպես վկա: Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա փասաբանը՝ Ռաֆայել Մարտիրոսյանը:
«Պարոն Բալասանյանը գործի հետ չի առնչվում ընդհանրապես, նա որպես վկա է հարցաքննվել եւ ես կարծում եմ, որ պարոն Բալասանյանի ցուցմունքները որեւէ առնչություն չեն ունենալու այս քրեական գործի քննության ընթացքի վրա»,-ասաց նա՝ այլ մանրամասներ չհայտնելով քրեական գործից: