|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Այսօր կայացավ Երևանի նորընտիր ավագանու նիստը, որի ժամանակ Երևանի քաղաքապետ ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված Տիգրան Ավինյանը:
Նիստին ներկա էին «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» և «Հանրային ձայն» կուսակցությունները, ընդհանուր 37 ավագանու անդամ:
ԻՆչպես հայտնել էին, նիստը բոյկոտել են «Ազգային առաջընթաց» կուսակցությունը և «Մայր Հայաստան» դաշինքը:
Քաղաքապետի միակ թեկնածուն Տիգրան Ավինյանն էր: Նա 32 կողմ և 5 դեմ ձայներով ընտրվեց քաղաքապետ։