|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում խնդիրների կատարումը, հայտնում են ՌԴ Պաշտպանության նախարարությունից․
«Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում ԼՂ-ում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։ Խաղաղապահները 25 պահակակետ են տեղադրում Ղարաբաղի զինված կազմավորումների կողմից հանձնված զինամթերքի և զինտեխնիկայի պահպանության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ․
«Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների կողմից հանձնված զինամթերքի, սպառազինության, ռազմական և հատուկ տեխնիկայի պահեստների պահպանությունն իրականացվում է ռուսական խաղաղապահ զորակազմի 25 պահակակետերի տեղակայմամբ, որից 14-ը՝ ադրբեջանական կողմի հետ համատեղ»,- նշվում է հաղորդագրության մեջ։