|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Եվրամիությունը կանգնած է Իսրայելի կողքին պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի հարձակումների հետ կապված իրավիճակում և դատապարտում է պաղեստինցիների գործողությունները։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը։
«ԵՄ-ն համերաշխություն է հայտնում Իսրայելին այս ծանր պահին։ Մենք անվերապահորեն դատապարտում ենք ՀԱՄԱՍ-ի հարձակումները։ Այս սարսափելի բռնությունը պետք է անհապաղ դադարեցվի։ Ահաբեկչությունն ու դաժանությունը ոչինչ չեն որոշում»,- գրել է նա X-ի իր միկրոբլոգում։