|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Եվրամիությունը չպետք է գազ գնի Ադրբեջանից, քանի որ Լեռնային Ղարաբաղում Բաքվի ռազմական գործողություններից հետո այդ երկիրն անհուսալի գործընկեր է: Այս մասին, ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, Գրանադայում ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում լրագրողներին ասել է Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան։
«Մենք չենք կարող մի անվստահելի էներգետիկ գործընկերից անցնել մյուսին: Սա մեր դիրքորոշումն է»,- ասել է նա:
Ավելի վաղ Politico թերթը, վկայակոչելով աղբյուրներ, գրել էր, որ Եվրամիությունը դժվար թե Բաքվի դեմ պատժամիջոցներ կիրառի Լեռնային Ղարաբաղում հարձակման պատճառով, քանի որ կախված է Ադրբեջանից բնական գազի մատակարարումից։