|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀ ԶՈՒ հետախուզության վարչության նախկին պետ, 2018֊2021 թթ՝ ՀՀ վարչապետի խորհրդական, ապա ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ, ՀՀ ՊՆ նախկին տեղակալ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հայտարարել է քաղաքական գործունեություն սկսելու մասին։
Ֆեյսբուքյան ուղիղ եթերում նա նախ նշել է, որ Նիկոլ Փաշինյանի կողմից աշխատանքից ազատվել է այն բանի համար, որ չի ընդունել Ադրբեջանի ԶՈՒ ուլտիմատումը և հրաման է տվել սահմանի խախտման դեպքում կրակ բացել Ադրբեջանի ԶՈՒ ուղղությամբ։
Ապա Կարապետյանը ՀՀ գործող իշխանություններին մեղադրել է վախկոտության ու դավաճանության արդյունքում Արցախը հանձնելու մեջ՝ նշելով, որ նույն ճակատագիրը սպասվում է նաև Հայաստանին։
«Հավաստի տեղեկություններ ունեմ, որ հենց ՀՀ կառավարության ղեկավարն է դիմել Ադրբեջանին՝ խնդրելով ձերբակալել Ռուբեն Վարդանյանին և թույլ չտալ, որ նա մուտք գործի Հայաստանի տարածք», - հայտարարել է Կարապետյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։