|
Փոխարժեքներ
04 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.86 |
| EUR | ⚊ | € 439.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.8543 |
| GBP | ⚊ | £ 505.5 |
| GEL | ⚊ | ₾ 138.73 |
Առաջնային առողջապահությանն հաստատություններում արդեն իսկ կցագրվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 8000 անձ։ Այս մասին Կառավարության «Հումանիտար կենտրոնի» ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Հիշեցնեմ, որ պետք է դիմել տվյալ բնակավայրի ամբուլատորիան, որպեսզի ձեր առողջության հետ կապված խնդիրներն ավելի հարթ ընթանան և կարողանաք առաջնային օղակից օգնություն ստանալ», - նշեց Բաղդասարյանը։
Նա նաև շեշտեց, որ հայաստանյան բուժհաստատություններում այս պահին շարունակում է բուժում ստանալ ԼՂ-ից ՀՀ տեղափոխված 324 անձ։